Էրեբունի թանգարան

Թանգարանը գտնվում է համանուն ամրոցի` ուրարտական ժամանակաշրջանի քաղաքի փլատակների հարևանությամբ: Մինչև 1940-ականները այստեղ սովորական մի բլուր էր: Հանրահայտ հնագետ, Էրմիտաժի ապագա տնօրեն Բորիս Պիոտրովսկու գլխավորած պեղումների ժամանակ հայտնաբերվեցին բազմաթիվ արվեստի գործեր, զարդեր, սպասք և նույնիսկ սերմեր: Այս գտածոները կարելի է տեսնել Էրեբունի և Հայաստանի պատմության թանգարաններում:

ՀՈՒԱ համար

Ավտոկայանատեղից սկիզբ առնող նորակառույց թեքահարթակը թույլ է տալիս անկաշկանդ մուտք գործել թանգարանի մշտական ​​ցուցասրահ: