Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոցը, որը հայտնի է նաև որպես Քաղենի ամրոց, գտնվում է Արագածոտնի մարզում։ Արաբական արշավանքների ժամանակ բնակչության մի մասը, Քաղենի բնակավայրից տեղափոխվելով Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղ, նրա տարածքի ավերակ բերդը անվանել են Քաղենի։ Միջնադարյան այս դղյակը, ի տարբերություն հայկական շատ ամրաշինական կառույցների, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է միայն իրեն չորս կողմից շրջափակող հզոր պարիսպներին։ Ամրոցի կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ գրավոր տեղեկություններ չեն պահպանվել: Հետազոտությունները վկայում են, որ դրա առաջին կառույցները ուրարտական շրջանի են, իսկ մնացած շինությունները կառուցվել են վաղ միջնադարից մինչև XIX դար:

ՀՈՒԱ համար

 Ամրոցի տարածք հնարավորե է մուտք գործել և շրջել ինքնուրույն, սակայն միջնաբերդը անհասանելի է: