Concept Hotel by COAF

«Կոնցեպտ» հյուրանոցը, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի մի բաղադրիչ է, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում։ Այն իր դռներն է բացել 2019 թ․ ամռանը ու կարճ ժամանակում դարձել է տեղացիների ու հյուրերի գլխավոր հանգրվաններից մեկը։ Ստանդարտ ու պրեմիում տեսակի 12 հարմարավետ սենյակ ունի։ Երկտեղանի մահճակալներից բացի, կարող է լրացուցիչ մեկն էլ դրվել։ Ճարտարապետական ոճը արդյունաբերական դիզայնի ոգով է, որ համադրում է բետոնի անմշակ կոպտությունն ու տաք լույսի էլեգանտ լուծումները։ Ինտերիերի մինիմալիզմը թույլ է տալիս լիարժեք հիանալ բնության շքեղ գույներով։ 

ՀՈՒԱ համար

Ամբողջ հյուրանոցը գտնվում է մեկ հարթության վրա: Մուտք՝ հյուրանոց իրականացվում է շարժական թեքահարթակի միջոցով: Հյուրանոցի սենյակները և սանհանգույցը բավականին ընդարձակ են, բայց չունեն համապատասխան սարքավորումներ: