Yerevan Color Run

Տարվա ամենագունազարդ իրադարձությունը՝ Yerevan Color Run-ը, արդեն երրորդ անգամ է կազմակերպվում Հայաստանում: Այս տարի վազքը կկայանա մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում: Միջոցառման ընթացքում մասնակիցներին սպասվում են մի շարք անակնկալներ: Սա վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի 35 երկրում: Այստեղ սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի` մասնակիցները իրար վրա շաղ են տալիս գույնզգույն ներկեր: Միջոցառման նպատակն է համախմբել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զվարճանալ և ավելի գունեղ դարձնել իրենց առօրյան: