Թալինի մեծ տաճար

Թալինի մեծ տաճարը  եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, Հայաստանի Արագածոտնի մարզի, Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդման նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ՝ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։ Ներկայումս տաճարը գտնվում է կիսավեր վիճակում:

ՀՈՒԱ համար

Վանքին  հարող տարածքը բավականին հարթ է:  Աստիճանների և խոչնդոտների բացակայությունը, թույլ են տալիս ազատ մուտք գործել և դիտարկել թէ՝ վանքի տարածքը, և թէ անմիջապես   վանքը: