Ջրափի Քարավանատուն

Ներկայիս Ջրափի գյուղը հիմնադրվել է 1970 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի կառուցման կապակցությամբ՝ Ներքին Ջրափի (Չըռփլի) և Վերին Ջրափի (Ղեղաջ) գյուղերի ապաբնակեցման պատճառով։ Ներքին Ջրափի գյուղով  է անցել, միջին դարերի միջազգային տարանցիկ առևտրի գլխավոր ճանապարհների մի ուղեգիծ։ Այդ է վկայում, մինչև մեր օրերը  պահպանված  հոյակերտ քարավանատան կիսաավեր շինությունը։ Քարավանատունը 10-11 դդ. կառույց է և պատկանում է միադահլիճ-եռանավ կամարակապ շինությունների տիպին։ Կառուցված է հիմնովին սև և կարմիր սրբատաշ տուֆից, ամրաղված  կրաշաղախով, իսկ հատակը՝ քարե մեծ սալերով։  Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է՝ 31 մ ընդհանուր երկարությամբ և 13.65 մ լայնությամբ։ Ըստ երկայնքի՝ երկու շարքով տեղադրված են եղել 8-ական մույթեր, որոնք դահլիճը բաժանվում է 3 մասի և միացված են իրար կամարներով։ Քարավանատունը կառուցվել է, Վրաստանի և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա։

ՀՈՒԱ համար

Կարող եք երթևեկել մինչև քարավանատան ավերակները, իսկ դրա շուրջ գտնվող արահետները թույլ կտան ծանոթանալ այս ճարտարապետական ​​կառույցին ՝ առանց ներս մտնելու: