Ավ. Իսահակյանի թանգարանը բացվել է 1975 թվականի հոկտեմբերի 29-ին: Տունը կառուցվել է 1829 թվականին՝ Նիկողայոս Իսահակյանի՝ վարպետի պապի կողմից, երբ ընտանիքը գաղթել է Բայազետից: Տունը կառուցել է իր 2 որդիների՝ Սահակի ու Սիմոնի համար, և դրա համար էլ կառույցը 2 մասից է կազմված է և բաժանվում է միջանցքով: Ավետիքը այս տանն ապրել է մինչև 1911թ.-ը: Տուն-տանգարանը կահավորված է այնպես, ինչպես Իսահակյանի ապրած ժամանակ: Թանգարանում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ գիտական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, գրքերի շնորհանդեսներ, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն։