Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Գյումրիի հենց կենտրոնում՝ 19-րդ դարի վերջին կառուցված առանձնատանը գտնվում է  Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահը։ Երբեմնի բնակելի տունը, որտեղ անցել է  նկարիչ քույրերի մանկությունը, պատկերասրահի կարգավիճակ է ձեռք բերել 1987 թվականին: Լենինգրադի արվեստի պատմության պետական ​​ինստիտուտն ավարտած Ասլամազյան քույրերը համարվում են Խորհրդային Հայաստանի լավագույն նկարիչներից։ Նրանք հաճախ Համամիութենական ցուցահանդեսներում ներկայացրել են Խորհրդային Հայաստանի Հանրապետությունը: Պատկերասրահի առաջին հարկում ցուցադրվում են Երանուհու, երկրորդ հարկում Մարիամի աշխատանքները՝ կտավային գեղանկարներ ու կերամիկա։ Թանգարանի ֆոնդում պահպանվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչների կոչում ստացած քույրերի աշխատանքներից 620-ը։ Գյումրիի պատկերասրահից բացի, Մարիամ Ասլամազյանի աշխատանքները կարելի է տեսնել Մոսկվայի պետական ​​Տրետյակովյան պատկերասրահում: