Armenia Marriott Hotel Yerevan

Մարիոթ Արմենիա հյուրանոցը՝ գտնվում է,Երևան քաղաքի կենտրոնում, անմիջապես Հանրապետության հրապարակում:

Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բարձրաճաշակ կահավորված սենյակներ, որտեղ ամեն ինչ մտածված է հարմարավետ ժամանակ անցկացնելու և հանգստանալու համար: Հյուրանոցն ունի 259 համար:  Բոլոր սենյակները հագեցած են օդորակիչով, LCD արբանյակային հեռուստատեսությամբ, մինիբարով,   փափուկ կահույքով և սուրճի սեղանով: Սանհանգույցները հագեցած են հիգիենայի պարագաներով, խալաթներով, հողաթափերով և սրբիչներով: Հյուրանոցն ունի սպա կենտրոն, ժամանակակից մարզասրահ և բաց լողավազան:Հյուրանոցում առկա են՝ 3 ռեստորան և բար, որտեղ մատուցվում են միջազգային խոհանոցի համեղ կերակուրներ, իսկ Cristal Lounge բարը գործում է շուրջօրյա: Միջոցառումներ կազմակերպելու համար, հյուրանոցում առկա են նիստերի դահլիճներ, որոնք հագեցած են  նորագույն սարքավորումներով։ Հյուրանոցի ընդունարանը աշխատում է ՝ շուրջօրյա: Հարցման դեպքում գործում է անվճար  կայանատեղի:

ՀՈՒԱ համար

Հյուրանոցի մուտքը հարմարեցված անվասայլակով տեղաշարժվող անձանց համար։ Առկա են երեք  լիովին հագեցված սենյակներ, որոնք ունեն համակցման հնարավորություն։ Հյուրանոցն ունի հարմարավետ վերելակ, որն ապահովում է ազատ մուտք դեպի ռեստորաններ և բար: Այնուամենայնիվ, նիստերի դահլիճներ այցելելու համար հարկավոր է օգտագործել մեկ այլ մուտք `հյուրանոցի շենքի հետնամասում: Հատուկ հարմարեցված սանհանգույցներ առկա են, առաջին հարկում, ինչպես նաև նիստերի դահլիճների մոտ։