Արենիի գինու փառատոն

Արենիի գինու փառատոնը կազմակերպվում է ամեն տարի Վայոց Ձորի Արենի գյուղում: Փառատոնը հնարավորություն է ընձեռում բացահայտելու Հայաստանը: Այստեղ կկարողանաք համտեսել լավագույն հայկական գինիների տեսականին: Փառատոնի շրջանակներում կազմակերպվում է հայկական գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք, հասարակական և պրոֆեսիոնալ համտես, գործնական հանդիպումներ, ազգային երաժշտություն, պար, խաղեր, թատերական բեմադրություններ, ինչպես նաև բազմաթիվ մրցույթներ: Նա, ով մեկ անգամ մասնակցել է Արենիի գինու փառատոնին, երբևէ չի մոռանա ստացած պայծառ տպավորությունները: