Վայոց Ձորի մարզը հայտնի է իր քարանձավներով, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի Արենի-1 քարանձավը, որը գտնվում է Հայաստանի գինեգործական մայրաքաղաքի` Արենի գյուղի մոտ: Մարդն ապրել է այստեղ հնագույն ժամանակներից ի վեր, ինչի մասին են վկայում Արենի-1 քարանձավում պեղումների արդյունքում գտնված իրերը: Արենի-1-ում, որը հայտնի է նաև որպես Թռչունների քարանձավ, 2010 թվականին հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը (մոտ 5500 տարեկան), իսկ 2011-ին՝ աշխարհի առաջին գինեգործարանը (մ.թ.ա. 4-րդ հազարամյակ)։ Սակայն քարանձավը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չէ և նորանոր բացահայտումների աղբյուր կարող է դառնալ: