Արարատի կոնյակի գործարան

Հայաստանը հայտնի է իր գինու և կոնյակի արտադրության հարուստ ավանդույթներով: Հայկական կոնյակագործության սկիզբը դրվել է 1887 թվականին վաճառական ու բարեգործ Ներսես Թաիրյանի կողմից, ով հիմնեց առաջին կոնյակի արտադրությունը Երևանում: 1899 թվականին ձեռնարկությունը վաճառվեց «Շուստով և որդիներ» ռուսական ընկերությանը: Նոր սեփականատերերը՝ եռանդուն արդյունաբերողները, վերակառուցեցին գործարանը նորագույն տեխնիկայով և աշխատանքի մեջ ներգրավեցին լավագույն մասնագետներին: Ընդամենը քառորդ դարում հայկական կոնյակը միջազգային ճանաչում ստացավ, իսկ դրա արտադրությունը ձեռք բերեց կայսրությանը համապատասխան ծավալներ: Հայկական կոնյակը Ֆրանսիայում Շուստովներին բերեց Գրան-պրի մրցանակ: Այս տաղանդավոր մարդկանց կողմից արտադրության զարգացմանն ուղղված անձնական ներդրումը բերեց նրան, որ ХХ դարի սկզբին հայկական կոնյակն իսկապես արժանացավ միջազգային ճանաչման:  1923 թվականին Հայաստանում ալկոհոլ արտադրող այլ ընկերությունների հետ Երևանի կոնյակի արտադրությունը դարձավ «ԱՐԱՐԱՏ» տրեստի մի մասը:
Հայկական կոնյակի համբավը տարածվել է ամբողջ աշխարհում. այն մասնավորապես հայտնի է որպես Ուինսթոն Չերչիլի սիրելի ըմպելիք: 1953 թվականին արտադրությունը տեղափոխվեց Երևանի կոնյակի գործարանի նորակառույց շենքը: Այժմ Երևանի կոնյակի գործարանը գրավում է բազմաթիվ այցելուների, որոնք կարող են շրջել գործարանում, ծանոթանալ հայկական կոնյակի պատմությանը և համտեսել այն: