Ամբերդ

VII դարի Ամբերդ ամրոցը տեղակայված է գեղատեսիլ կիրճի եզրին՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման վայրում: Դեպի ձոր է տանում ստորգետնյա ճանապարհների մի ամբողջ համակարգ, դրանցից շատերը կարելի է գտնել և այսօր: Գաղտնի ուղիները այստեղ պատահական չէին. Ամբերդը հաճախ էր ենթարկվում հարձակումների: XI դարում այն առաջին անգամ գրավեցին սելջուկները, իսկ մի քանի դար հետո գրեթե ամբողջովին ավերվեց մոնղոլների կողմից:

Արտաքին պատի մեծ մասը լավ պահպանված է: Իսկ ավերված մասը պատվել է հողով, և հիմա փոքր բլրի վրայով դեպի ամրոց արահետ կա, որը թույլ է տալիս հեշտությամբ բարձրանալ ամրոցի պատի ամենաբարձր կետը:  

Բերդից ոչ հեռու գտնվում է XI դարի եկեղեցի: Համալիրում կա նաև ժամատուն, որի մոտ կարելի է տեսնել լավ պահպանված բաղնիքը:

Ամբերդից ոչ հեռու գտնվում է Բյուրականի աստղադիտարանը և իր կառուցվածքով եզակի Հերունու ռադիո-օպտիկական դիտակը:

ՀՈՒԱ համար

Դիտակետից հրաշալի տեսարան է բացվում դեպի Ամբերդ ամրոցը: Սանդուղքի առկայությունը հնարավորություն չի տալիս ուղղակիորեն մոտենալ ամրոցին։