Ախթալա

Ախթալայի ճարտարապետական համալիրում կարելի է տեսնել և´ հազար տարեկան ամրոց, և´ վանք, որը կառուցվել է մոտ երկու դար ավելի ուշ: Ախթալայում համադրված են միանգամից մի քանի ճարտարապետական դպրոցներ՝ հայկական, վրացական և բյուզանդական:Գլխավոր եկեղեցին զարդարված է լավ պահպանված որմնանկարներով: Դրանցից մեկի վրա պատկերված է Խորհրդավոր ընթրիքը, ընդ որում՝ Քրիստոսը նկարված է երկու անգամ՝ մեկ դեպի աջ, մեկ դեպի ձախ նայող: Այսպիսով, Հիսուսը երես չի թեքում իր ոչ մի աշակերտից:
Միջին դարերում Ախթալան եղել է Հյուսիսային Հայաստանի ամենամեծ քաղկեդոնական վանքը: Հետագայում էլ այն քաղկեդոնական հավատքի կարևորագույն կենտրոն էր. XIX դարում ռուս կայսր Ալեքսանդր I-ը այն հայտարարեց Հույն ուղղափառ եկեղեցու կենտրոն Անդրկովկասում:

ՀՈՒԱ համար

Վանքի տարածքը բավականին մատչելի է, ինքնուրույն այցելելու համար, սակայն տաճարի մուտքի մոտ առկա է,  3 աստիճան՝ 10սմ բարձրությամբ, այդ իսկ պատճառով , խորհուրդ ենք տալիս վանք այցելելուց օգտվել շարժական թեքահարթակից և ուղեկցորդի ծառայությունից :