Սառնաղբյուր

Սառնաղբյուր գյուղը ՝  Շիրակի ամենահին բնակավայրերից մեկն է: Գտնվում է Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1925 մ բարձրության վրա: Այն նշանավոր է, գյուղի վերջում գտնվող իր քարանձավով: ՔարանձավԻ մեջ բխում է մաքուր սառը աղբյուր, և ասում են, որ այն բուժիչ է։ Ըստ լեգենդի, Գրիգոր Լուսավորիչը որոշ ժամանակ ճգնել է այս քարանձավում, իսկ աղբյուրի ջուրը վերականգնել է նրա ուժերը: Քարայրը հանդիսանում է որպես ուխտատեղի։ Հետազոտողների կարծիքով ՝ հեթանոսական շրջանում քարանձավը ծառայել է որպես ջրի պաշտամունքի վայր, այնուհետև վերածվել քրիստոնեական սրբավայրի:

ՀՈՒԱ համար

Մեքենան կարող է մոտենալ անմիջապես քարանձավի մուտքին, ինչը բավականին հարմար է: Քարանձավի մուտքը նույնպես մատչելի է, այնուամենայնիվ, աղբյուրից ջուր հավաքելու համար հարկավոր է ուղեկցողի օգնությունը։