Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում ՝ «Դիլիջան» ազգային պարկում, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Լճի շրջակայքը հագեցած Է հանգստի գոտիներով, քայլելով լճի շուրջ գտնվող արահետներով ՝ կարող եք վայելել լճի և շրջակա բնության գեղեցկությունը: Այստեղ դուք կարող եք վարձել նավակ և կատամարան։
ՀՈՒԱ համար
Դեպի լիճ ընկած ճանապարհը բավական հարմար է: Ավտոմեքենաների կայանատեղին անմիջապես հարակից է ափին: Ուստի լճի ափին հանգստանալը և շրջակա բնության գեղեցկությամբ հիանալը լրացուցիչ դժվարություններ չեն առաջացնում: Այնուամենայնիվ, պետք է ձեռնպահ մնալ լճի շուրջը զբոսանքներից: