Սուրբ Գայանե եկեղեցի

Եկեղեցին գտնվում է՝ Վաղարշապատ քաղաքում  և հանդիսանում է Էջմիածնի վանական համալիրի մի մասը: 2000 թվականից եկեղեցին՝ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Տաճարը կառուցվել է 630 թվականին, Եզր կաթողիկոսի հրամանով: Ըստ ավանդության,այն տեղակայված  է այն վայրում, որտեղ Սուրբ Գայանեն նահատակվել է : Սուրբ Գայանեի մասունքները հանգչում են տաճարի խորանի տակ, հարավային խորշի կողքին: Այդ ժամանակից, մինչ օրս շենքի տեսքն ու ներքին հարդարանքը գործնականում մնացել են անփոփոխ: Միայն 17-րդ դարի վերակառուցման ընթացքում մասամբ փոխվել են գմբեթը և առաստաղները: Այստեղ է գտնվում  նաև հայ բարձրագույն հոգևորականների տապանատունը:

ՀՈՒԱ համար

Հարթ ուղիները և մուտքի մոտ ցածր աստիճանի առկայությունը եկեղեցին մատչելի են դարձնում այցելությունների համար: