Ջերմուկի պատկերասրահ

Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկի՝ Ջերմուկ քաղաքի պատկերասրահը հիմնադրվել է 1972 թվականին: Սա Ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկն է, որտեղ ցուցադրվում են 1920 թվականից հետո պատրաստված քանդակներ, գեղանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր: Պատկերասրահի մշտական ցուցադրությունը ներառում է Մարտիրոս Սարյանի, Վահրամ Գայֆեճյանի, Հարություն Կալենցի, Հակոբ Հակոբյանի, Խաչատուր Իսկանդարյանի և շատ ուրիշ վարպետների մոտավորապես 100 կտավ ու քանդակ։