Գաֆէսճեան արվեստի կենտրոն

2009 թվականին ամերիկահայ բարերար և ձեռնարկատեր Ջերարդ Գաֆէսճեանը Երևանին նվիրեց իր արվեստի գործերի ահռելի հավաքածուն, ինչի հիման վրա ստեղծվեց տարածաշրջանում ժամանակակից արվեստի խոշորագույն թանգարանը: Հավաքածուն զբաղեցրեց Կասկադ համալիրի գրեթե բոլոր հարկերը՝ տեղադրվելով քաղաքի կենտրոնը հյուսիսային թաղամասերի հետ կապող հսկայական աստիճանավանդակի տակ: Աստիճանավանդակի դիմաց գտնվում է Կասկադի արձանների պուրակը, որտեղ ներկայացված են Լին Չեդվիքի, Բարրի Ֆլենեգանի գործերի, Ֆերնանդո Բոտերոյի երեք արձան և այլն: Թանգարանի շենքի ներսում կարելի է տեսնել դասական դարձած հայ նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը, ինչպես նաև Էնդի Ուորհոլի, Ջի Յոն Հոի, Ջոն Ալթունի և շատ ուրիշների աշխատանքները:

ՀՈՒԱ համար

Հենաշարժողական համակարգի խնդիր ունեցող, անվասայլակ գործածող այցելուների համար հասանելի է միայն դրսի հատվածը` «Քանդակների պարտեզներ»-ը, որը գտնվում է Կասկադի համալիրի մոտ: Ներսի հատվածի առաջին հարկում առկա է հատուկ հարմարեցված սանհանգույց: