Ագարակ պատմամշակութային արգելոց

Պատմամշակութային Ագարակ արգելոցը գտնվում է Արագած լեռից հարավ՝ Ամբերդ գետի ափին: Հնավայրում արված պեղումների ժամանակ գտնված նմուշները տարբեր դարաշրջանների են պատկանում: Ագարակի ամբողջ տարածքը, ինչպես նաև դրան շրջապատող տեղանքը ամբողջովին պատված են վիմափոր արձանների համալիրներով, որոնց մեծ մասը վերաբերում է վաղ բրոնզեդարյան բնակավայրին (մ.թ.ա. 3400 թ.): Մ.թ.ա. IV դարում Ագարակը ծաղկող քաղաք է եղել՝ ներգրավված  միջազզային առևտրի մեջ: Այդ մասին են վկայում այստեղ հայտնաբերված հելլենիստական ու հռոմեական շրջանի մետաղադրամները: Ագարակի հնավայրի տարածքը հսկայական է՝ 118 հա, այն Հայաստանի ամենահետաքրքիր հնագիտական հուշարձաններից մեկն է: